
Մեքսիկայում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով զոհվել է առնվազն 11 մարդ, հայտնում է Mash թելեգրամյան ալիքը։
Հիշեցնենք, որ երեկ Մեքսիկայի Ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է «Խալիսկոյի Նոր Սերունդ» կարտելի առաջնորդ Նեմեսիո Օսեգերա Սերվանտեսի, նույն ինքը՝ Էլ Մենչոյի, լիկվիդացման մասին: Նախարարության տվյալներով՝ հանցագործը ծանր վիրավորվել է անվտանգության ուժերի հետ զինված բախման ժամանակ և մահացել ռազմական հոսպիտալ ուղղաթիռով տեղափոխվելու ժամանակ: