ՀՕՊ ուժերը հետ են մղում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումները Մոսկվայի մարզում․ Սերգեյ Սոբյանին

Ժամը 18:00-ի սահմաններում (Երևանի ժամանակով 19։00 – խմբ․) Ուկրաինայի զինված ուժերը ձեռնարկել են Մոսկվայի վրա հարձակման իրենց երկրորդ փորձը, հայտնել է  Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ Նա նշել է, որ նշված ժամին ոչնչացվել է 21 ուկրաինական անօդաչու թռչող սարք։

«Արտակարգ ծառայությունները աշխատում են ընկած բեկորների տեղում», – գրել է նա MAX հարթակում։

ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ, Մոսկվայի մարզում թիրախավորվել է ընդհանուր առմամբ 25 անօդաչու թռչող սարք, որոնցից առաջինը խոցվել է Մոսկվայի ժամանակով ժամը 15:00-ի սահմաններում, ապա հարձակումները դադարեցվել են գրեթե երկու ժամով։ Մոսկվայի բոլոր օդանավակայանները ժամանակավոր սահմանափակումներ են սահմանել ինքնաթիռների վայրէջքի և մեկնման համար։ Չվերթներն ու վայրէջքներն այժմ իրականացվում են համապատասխան մարմինների հետ համաձայնեցնելուց հետո։

Leave a Comment