Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Քպականները լծվել են իրենց հատուկ՝ ստի ու կեղծիքի մեքենան աշխատեցնելով:
Սրանց առաջնային պաշտոնյաներից մեկը օրը երկու անգամ գրում է՝ «Գյումրի օպերացիա» բառակապակցությունը, դա ներկայացնելով, որպես ծրագրված դավադիր ծրագիր, այնինչ, դա սովորական հետընտրական կոալիցիա է:
Սրանք՝ ժողովրդավարության դրոշակն առած ձեռքները, ամեն կերպ փորձում են ժողովրդի ընտրությունը քամահրել և ներկայացնել որպես հանցագործ մի պլան:
Իսկ իրականում, ոչ միայն Գյումրիում, այլև՝ ՀՀ ողջ տարածքում, որտեղ ժողովուրդը կատարել է այլ ընտրություն՝ քվեն տալով ընդդիմադիր թեկնածուի, գործի է դրվել «ոստիկանական մահակը», «արդարադատությունը» և կարճ ժամանակ անց՝ ժողովրդի քվեն վաստակած թեկնածուն բանտում է՝
Մամիկոն Ասլանյան, Վարդան Ղուկասյան, Դավիթ Համբարձումյան և այլոք:
Բայց հունիսի 7-ը մի էական տարբերություն է ունենալու՝ դրան հաջորդող օրվանից դուք զրկվելու եք իշխանական լծակներից, այդ թվում՝ պատվերով արդարադատությունից և ստիպված եք լինելու այս տարիների հանցանքների պատասխանատվությունը կրել. գալիս է նետված քարերը հավաքելու ժամանակը, այլևս՝ երբեք չեք կարողանալու բանտարկել ժողովրդի ձայնը, ով արդեն իսկ ձեզ տեղավորել է «քաղաքական աղբանոցում»: