Հայաստանում կգործեն մթերման կայաններ, որոնք գյուղացուց մթերքը կընդունեն կայուն գնով, կփաթեթավորեն և կարտահանեն։ Գյուղացին այլևս բերքը հասնելուց հետո վաճառքի մասին չի մտածի․ տարվա սկզբից արդեն կունենա վաճառքի պայմանագիր և երաշխավորված շուկա։
Այս մասին խաղողագործների հետ հանդիպմանն ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը։