Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել

Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել

Այսօր ժամը 11։15-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 37 կմ հատվածում բախվել են «Nissan Rogue» մակնիշի և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր շրջվել է, իսկ «Nissan Rogue»՝ կողաշրջվել։

Ըստ Shamshyan.com-ի՝ վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղից վիրավորների մի մասին տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը։

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment