Հայաստանի Ներքին գործերի նախարարության կիբեռոստիկանությունը քաղաքացիներին զգուշացրել է նոր ֆինանսական բուրգի և դրանից բխող վտանգների մասին։
Կիբեռոստիկանությունը նշել է, որ հայկական սեգմենտում տարածվում է gxmcoin անվանումով ֆինանսական բուրգը, որից օգտվելու դեպքում քաղաքացիները կարող են ֆինանսական կորուստներ ունենալ։
«Հիշեք Hellobit անունը կրող ֆինանսական բուրգի վնասները և հեռու մնացեք այս ու նմանատիպ այլ հարթակներից»,- զգուշացրել են կիբեռոստիկանությունից։
2025-ին Հայաստանում HelloBit անունով առցանց հարթակից քաղաքացիներ էին տուժել՝ կորցնելով գումարներ։ Այս հարթակները ներկայացվում են որպես եկամտաբեր ներդրումային հնարավորություն։ Սկզբում որոշ օգտատերերի թույլ են տալիս փոքր գումարներ հետ ստանալ, բայց որոշ ժամանակ անց այդ բուրգերն, այսպես ասած, պայթում են, իսկ գումարները հետ վերադարձնել այլևս հնարավոր չի լինում։
Փորձագետները նշել էին, որ նման բրգային սխեմաները կարող են ոչ միայն հանգեցնել մեծ ֆինանսական կորուստների, այլև ստեղծել տվյալների արտահոսքի և նոր խարդախությունների ռիսկեր։
Հնարավոր վնասներից խուսափելու համար կարդացեք նաև Armenia Today-ի ներքոնշյալ նյութերը
HelloBit-ից ու զեղծարարություններից տուժածները հանցագործության մասին հաղորդում ներկայացրին
«Շատ լավ պատրաստված են». մեդիափորձագետը՝ հայ օգտատերերի վրա հարձակումների նոր ալիքի մասին
