ՀՀ ՆԳՆ կիբեռոստիկանությունունը նախազգուշացնում է հերթական ֆինանսական բուրգի մասին՝ հորդորելով զերթ մնալ նմանատիպ հարթակներից։
«Զգուշացեք․ հերթական ֆինանսական բուրգն է տարածվում հայկական սեգմենտում, այս անգամ՝ gxmcoin անվանումով։ Պարզապես հիշեք Hellobit անունը կրող ֆինանսական բուրգի վնասները և հեռու մնացեք այս ու նմանատիպ այլ հարթակներից»,- ասվում է հաղորդագրությունում։
