«Միասնության թևեր» նախաձեռնության համահիմնադիր Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է.
«Բակո Սահակյանին, Ռուբեն Վարդանյանին, Դավիթ Մանուկյանին, Դավիթ Բաբայանին և մյուսներին դատում են նրա համար, որ նրանք հայ են, որ չհրաժարվեցին հայ լինելուց հայկական հողի վրա… Որ չվերացան, ինքնակազմակերպվեցին, որ պաշտպանեցին ընտանիքներ, որ կրթեցին երեխաներ… Որ ապրեցին:
Եթե այսօր հայերին դատում են, որովհետև նրանք հայ էին Շուշիում և Ստեփանակերտում։ Վաղը նույն հիմքով կփորձեն դատել մեզ, որովհետև հայ ենք և Մարտունիում ու Գյումրիում, Արարատում ու Երևանում։
Հայաստանի կառավարության լռությունն այս դատավճիռների հարցում ո՛չ զգուշավորություն է և ո՛չ էլ դիվանագիտություն…»: