Իրանում բողոքի ցույցերի ժամանակ զոհվել է 3117 մարդ

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X սոցիալական ցանցում անդրադարձել է երկրում վերջին շրջանում տեղի ունեցած բողոքի ցույցերին՝ ներկայացնելով զոհերի վերաբերյալ տվյալներ։
Նրա խոսքով՝ անկարգությունների ընթացքում զոհվել է 3117 մարդ, որոնց թվում են մոտ 200 անվտանգության աշխատակիցներ։
Բողոքի ցույցերը Իրանում սկսվել են 2025 թվականի դեկտեմբերի վերջին՝ ազգային արժույթի՝ ռիալի արժեզրկման ֆոնին։ Իշխանությունները տեղի ունեցածի համար մեղադրում են արտաքին ուժերին, մասնավորապես՝ Միացյալ Նահանգներին և Իսրայելին։
Ավելի վաղ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին նույնպես հայտարարություններով էր հանդես եկել՝ մեղադրելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին երկրում մարդկային զոհերի և նյութական վնասների պատճառ լինելու մեջ։

Leave a Comment