Մինչև վերջին պահն ինձ թվում էր, թե նա կատակել է. տատիկը անակնկալի է բերել Լոռու մարզպետին՝ հեծանիվ խնդրելով (տեսանյութ)

Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը րապարակել է տեսանյութ և կից գրել:

 

«Տատիկը հեծանիվ խնդրեց, անակնկալի եկանք. երազանքն իրականություն դարձրինք: Մինչև վերջին պահն ինձ թվում էր, թե նա կատակել է մեզ հետ»:

Օրեր առաջ Վանաձորի ցերեկային կենտրոն այցի ընթացքում կենտրոնի շահառուներից տիկին Աննան հեծանիվ ունենալու ցանկություն էր հայտնել։ Երկու շաբաթ անց իրականացվեց նրա հեծանիվ ունենալու երազանքը։

Leave a Comment