18:07 21.02.2026
Հրդեհի ահազանգ գազալցակայաններից մեկում․ հրդեհը մեկուսացվել է
Փետրվարի 21-ին, ժամը 17։16-ին 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Քասախ բնակավայրի Գևորգ Չաուշի փողոցում գտնվող գազալցակայաններից մեկի սպասասրահում։ Դեպքի վայր են մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Նախնական տվյալներով այրվում է գազալցակայանի սպասասրահը և կից սենյակ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։32-ին։ …
16:50 21.02.2026
Արսեն Թորոսյանը հանդիպել է օնլայն տաքսիների վարորդների հետ
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է օնլայն տաքսիների վարորդների հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նախարարը և հանդիպումից տեսանյութ հրապարակել: «Հանդիպեցինք օնլայն տաքսիների վարորդների հետ, քննարկեցինք նրանց բարձրացրած հարցերը»,-գրել է նա: …
16:41 21.02.2026
Ամփոփվել են Սյունիքի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 21-ին ամփոփվել են Սյունիքի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները: Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Սյունիքի մարզի դատախազ Մասիս Պողոսյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի մարզային կառույցների ղեկավարները, մարզի դատախազության դատախազները, […] …
16:14 21.02.2026
Ժողովրդական դիվանագիտության ռիսկերն ու հնարավորությունները. Հեռանկար բանավեճ
Հայաստանի ու Ադրբեջանի միջև շփումները զարգանում են ոչ միայն պետական մակարդակով: Հարաբերություններ են ձևավորվում գործարարների ու արդեն նաև հասարակական գործիչների և լրագրողների միջև: Արդյո՞ք հավասարը հավասարի հետ երկխոսություն է սա: Ո՞վ ավելի շատ կշահի այդպիսի կապերից: Ի՞նչ առավելություններ ու ի՞նչ վտանգներ կարող են բերել ժողովրդական դիվանագիտության ահա այսպիսի դրևորումները: Մանրամասները՝ տեսանյութում: …
15:30 21.02.2026
Անահիտ Մանասյանն աշխատանքային այց է իրականացրել Շիրակի մարզ
Փետրվարի 20-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատանքային այց է իրականացրել Շիրակի մարզ։ Տեղի է ունեցել հանդիպում Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հետ: Քննարկվել են մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ, սոցիալ տնտեսական հիմնահարցեր, ինչպես նաև ընդգծվել դրանց համակարգային լուծումների կարևորությունը։ Անահիտ Մանասյանն այցելել է նաև Գյումրու թիվ 1 ավագ դպրոց։ Տնօրեն Նաիրա Թադևոսյանի և ՄԻՊ […] …
14:45 21.02.2026
Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է Գյումրու թիվ 1 ավագ դպրոց
Փետրվարի 20-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է Գյումրու թիվ 1 ավագ դպրոց։ Տնօրեն Նաիրա Թադևոսյանի և ՄԻՊ աշխատակազմի ուղեկցությամբ Անահիտ Մանասյանը շրջայց է կատարել դպրոցի տարածքում՝ տեղում ծանոթանալով ուսումնական հաստատության պայմաններին, այդ թվում՝ անձնակազմի աշխատանքային պայմաններին, և դպրոցական առօրյային։ Այնուհետև տեղի է ունեցել հանդիպում աշակերտների հետ, որի […] …