Փարիզի քաղաքապետը Կիեւին գեներատորներ է նվիրաբերել



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն Ուկրաինայում հակամարտության սկսվելուց հետո վեցերորդ անգամ այցելել է Կիեւ։ Այս մասին տեղեկացրել է Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն իր թելեգրամ-ալիքում։

«Ֆրանսիացի բարեկամները գեներատորներ են բերել, որոնք էլեկտրական ճգնաժամի պայմաններում այնքան անհրաժեշտ են Կիեւին։ Այսօր ստացել ենք 4 գեներատոր։ Առաջիկա օրերին սպասում ենք եւս չորսը։ Հզորությունը՝ յուրաքանչյուրը 112 կՎտ»,- գրել է նա։

Կլիչկոն շնորհակալություն է հայտնել Իդալգոյին եւ նրան է հանձնել «Պատվո նշան»։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment