Իրանն ապացույցներ է պահանջում | Radar Armenia

Իրանն ապացույցներ է պահանջում

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ իր երկիրը հավատարիմ մնալով սեփական ժողովրդի հանդեպ լիակատար թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքին՝ հրապարակել է վերջին ահաբեկչական գործողության հետևանքով զոհված բոլոր 3117 անձանց ամբողջական անվանական ցանկը, այդ թվում՝ շուրջ 200 սպայի։

Նա նշել է, որ ներկայացված տվյալները հիմնված են համապատասխան պետական մարմինների կողմից իրականացված մանրակրկիտ ստուգման և փաստահավաք գործընթացի վրա։

«Այն անձինք կամ կառույցները, որոնք կասկածի տակ են դնում հրապարակված տվյալների ճշտությունը, կարող են ներկայացնել համապատասխան հիմնավորումներ և ապացույցներ՝ իրավասու մարմինների կողմից ուսումնասիրության նպատակով»,- ասել է Արաղչին։

Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանում տեղի ունեցած ցույցերի ժամանակ մահացել է շուրջ 32․000 քաղաքացի։ 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment