Վրաստանը Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի տեղափոխման համար սահմանել է խորհրդանշական գին, հայտնում է Sputnik Грузия-ն։
Նշվում է, որ այդ հարցը քննարկվել է Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի և Վրաստանի էկոնոմիկայի նախարար Մարիամ Կվրիվիշվիլիի միջև Երևանում կայացած հանդիպման ժամանակ։
Վրացական կողմը տեղեկատվություն է տրամադրել Վրաստանում իրականացվող խոշոր տրանսպորտային ենթակառուցվածքային նախագծերի վերաբերյալ, որոնց լիարժեք իրականացումը զգալիորեն կբարելավի երկու երկրների միջև կապը, ասվում է Վրաստանի էկոնոմիկայի նախարարության հայտարարության մեջ։
