ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանի աշխատանքներին (տեսանյութ)


Տեսանյութ


ՀՀ ազգային ժողովն ամփոփել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի աշխատանքներին Հայաստանի ազգային ժողովի պատվիրակության մասնակցությունը: ԱԺ-ն ամփոփող տեսանյութ է հրապարակել:

ԵԱՀԿ ԽՎ ձմեռային  նստաշրջանի աշխատանքները մեկնարկել էին փետրվարի 18-ին Ավստրիայում: Վիեննա էին մեկնել Հայաստանի ԱԺ պատգամավորները՝ կառույցում ԱԺ պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանի գլխավորությամբ:

Երկօրյա նիստերի առանցքում են եղել  ԵԱՀԿ տարածաշրջանում մարդու իրավունքների խնդիրները, ժողովրդավարական հարցերը, ինչպես նաեւ տնտեսական, բնապահպանական ուղղությունները:


Leave a Comment