ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 10% նոր գլոբալ սակագին է սահմանել Գերագույն դատարանի կողմից չեղյալ հայտարարվածների փոխարեն՝ որոշումը անվանելով «սարսափելի», իսկ իր առևտրային քաղաքականությունը մերժած դատավորներին՝ «հիմարներ» որակելով, հաղորդում է BBC-ն:
Նախագահը հրապարակել է ծրագիրն անմիջապես այն բանից հետո, երբ դատավորները օրենքից դուրս են հայտարարել գլոբալ սակագների մեծ մասը, որոնք Սպիտակ տունը սահմանել էր 2025-ին:
Դատարանը որոշել է, որ նախագահը գերազանցել է իր լիազորությունները:
Թրամփն ասել է, որ կդիմի այլ մարմինների՝ իր սակագները խթանելու համար, որոնք, նրա պնդմամբ, իրենց հերթին, խթանում են ներդրումներն ու արտադրությունը ԱՄՆ-ում:
