Մի՛ վախեցեք մահից, անվախ քայլեք ձեր ճանապարհով․ Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից կիսվել է կյանքի սկզբունքներով

Փետրվարի 17-ին Բաքվում 20 տարվա ազատազրկման դատապարտված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ընտանիքի հետ հեռախոսազրույցում կիսվել է «կյանքի բանաձևով»։

Նա ընթերցել է 14-15-րդ դարերի բանաստեղծ Իմադ ադ-Դին Նասիմիի փիլիսոփայական տողերը և խոսել այն սկզբունքների մասին, որոնք օգնում են իրեն պահպանել ներքին ազատությունն ավելի քան 21 000 ժամ բանտարկությունից հետո։

 

Դրանք ներառում են առատաձեռն սեր, հոգատարություն, անկեղծ խոսքեր, անսասան հավատք, մշտական ​​ներքին աճ, ներելու, չդատելու, մահից չվախենալու և սեփական ճանապարհով գնալու ունակություն՝ մնացածը թողնելով Աստծուն։

 

Ամփոփելով՝ Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր իրեն նամակներ են գրում, հատկապես՝ ձեռագիր և նշել, որ ուրախ է զգալ այդ կապը։

 

«Ապրե՛ք պարզ, սիրե՛ք շռայլ, հո՛գ տարեք ի սրտե, խոսե՛ք սրտանց, անընդհատ սովորե՛ք, ճանաչե՛ք ինքներդ ձեզ, հավատացե՛ք առանց կասկածի, մի՛ վախեցեք մահից, ներե՛ք և մի՛ դատեք ու անվա՛խ քայլեք ձեր ճանապարհո», – ասվում է Վարդանյանի աուդիոուղերձում։

 

Ադրբեջանի ռազմական «դատարանն» Արցախի նախկին պետնախարարին դատապարտել էր 20 տարվա ազատազրկման, որից 10 տարին նա կանցկացնի բանտում, մյուս 10 տարին՝ խիստ ռեժիմի բանտում:

 

 

 

 

Leave a Comment