Aurora News | Լուրերը մեկ տողով. ԱՄՆ-ը մեծացրել է ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում. Իրանը պատասխանում է

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային:

• ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանին, որտեղ քննարկվել են մարդու իրավունքների, ժողովրդավարության, տնտեսական և բնապահպանական հարցեր։ 

• ԱՄՆ-ը կտրուկ մեծացրել է ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում՝ տասնյակ ինքնաթիռներ տեղակայելով Հորդանանում և այլ բազաներում, ինչն ընկալվում է որպես հնարավոր ճնշում Իրանի նկատմամբ։ ՄԱԿ-ը կոչ է արել զսպվածության:

• Իրանը հայտարարել է վճռական պատասխանի մասին։

• ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ դիտարկում է Իրանի նկատմամբ սահմանափակ հարվածի հնարավորությունը:

• Թեհրանը կոչ է արել երկխոսության՝ փոխադարձ հարգանքի հիման վրա։

• Ռուսաստան-Ուկրաինա պատերազմում շարունակվել են փոխադարձ հարվածները․ թիրախավորվել են Օդեսան, Ուկրաինայի տարբեր շրջաններ, ինչպես նաև Ռուսաստանի մի շարք տարածքներ։ Կան ավերածություններ և տուժածներ, կողմերը հայտնում են անօդաչուների և հրթիռների խոցման մասին։

• Հնդկաստանի մայրաքաղաքում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները հնարավոր ահաբեկչական սպառնալիքի պատճառով։

• Ռուսաստանի դեսպանը նշել է, որ Մեքսիկայի արտաքին քաղաքականությունը կայունացնող դեր ունի տարածաշրջանում՝ ԱՄՆ գործողությունների ֆոնին։

• Հայաստանի բռնցքամարտի հավաքականը մեկնել է Բուլղարիա՝ մասնակցելու Ստրանջայի միջազգային հեղինակավոր մրցաշարին։

Leave a Comment