Ռուսաստանում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով տաս մարդ վիրավորվել է


Միջազգային


Ռուսաստանի Ուդմուրտիայում անօդաչու թռչող սարքերի հարվածներից տուժել է տասնմեկ մարդ։

Այս մասին հաղորդում է տարածաշրջանի առողջապահության նախարար Սերգեյ Բագինը:

Նա նշել է, որ երեք մարդ հոսպիտալացվել է։

«Երեք մարդ հոսպիտալացվել է տարբեր ծանրության վնասվածքներով՝ երկու հիվանդ միջին, մեկը՝ ծանր վիճակում։ Եվս ութ վիրավորներ զննվել են բժիշկների կողմից և դուրս են գրվել», – գրել է Բագինը իր Telegram ալիքում։

Ավելի վաղ Ուդմուրտիայի ղեկավար Ալեքսանդր Բրեչալովը հայտնել էր, որ հանրապետության օբյեկտներից մեկը հարձակման է ենթարկվել անօդաչու թռչող սարքերով:


Leave a Comment