Իրանը հարվածի սպառնալիքների ֆոնին մշակում է համաձայնագիր ԱՄՆ-ի հետ – Armenia Today

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին պատրաստում է հնարավոր միջուկային համաձայնագրի նախագիծ և մտադիր է այն ներկայացնել Միացյալ Նահանգներին առաջիկա օրերին, հայտնել է BBC-ն։

Ըստ  հապարակման՝ միևնույն ժամանակ, Վաշինգտոնը քննարկում է Իրանի դեմ սահմանափակ ռազմական հարվածի հարցը։

կայքի տվյալներով՝ Վաշինգտոնը և Թեհրանը շարունակում են անուղղակի շփումները Ժնևում, որտեղ երկու կողմերն էլ որոշակի առաջընթաց են գրանցել, և իրանական կողմն արդեն աշխատում է հնարավոր համաձայնագրի տեքստի վրա։

Միևնույն ժամանակ, Միացյալ Նահանգները ամրապնդում է իր ռազմական ներկայությունը տարածաշրջանում: Մերձավոր Արևելքում տեղակայվում են ավիակիրները, ինչպես նաև լրացուցիչ նավեր, ինքնաթիռներ և հակաօդային պաշտպանության համակարգեր: Թրամփը, սակայն, խուսափում է մանրամասներից՝ չբացահայտելով ո՛չ հնարավոր գործողության ժամկետները, ո՛չ էլ նպատակները, ընդգծելով, որ որոշումները պահում է իր շրջանակների սահմաններում։

Ի պատասխան՝ Իրանը ամրապնդում է ռազմական կառույցները և ազդարարում է լարվածության սրման պատրաստակամության մասին: Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին զգուշացրել է ամերիկյան ուժերի համար ռիսկերի մասին, իսկ երկրի իշխանությունները հայտարարել են ցանկացած հարձակմանը արձագանքելու իրենց պատրաստակամության մասին։

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ ամերիկյան կողմի հետ փետրվարի 17-ին Ժնևում կայացած բանակցություններում մշակել են հիմնական սկզբունքները, որոնց հիման վրա աշխատելու են իրանական միջուկային գործարքի շուրջ:

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն փետրվարի 4-ին պնդել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև էական բանակցությունները, միջուկային հարցից բացի, պետք է ներառեն նաև Իրանի հրթիռային ծրագիրը, Թեհրանի աջակցությունը Մերձավոր Արևելքի խմբավորումներին և «սեփական ժողովրդի նկատմամբ վերաբերմունքը»։ Իրանական կողմը, սակայն, արձագանքել էր, որ բանակցությունների ժամանակ կքննարկեն միայն Թեհրանի միջուկային ծրագիրը։

Կարդացեք նաև՝

Իրանն ու ԱՄՆ-ն Ժնևում պայմանավորվել են միջուկային գործարքի սկզբունքների շուրջ

Leave a Comment