21 փետրվարի 2026 – 11:04 AMT
PanARMENIAN.Net – Հայաստանի Հանրապետական կուսակցության հերթական՝ 18-րդ համագումարը կանցկացվի ապրիլի 4-ին։ Որոշումը կայացվել է Գործադիր մարմնի փետրվարի 20-ի նիստում։
«Համագումարի նախապատրաստման նպատակով տրվեցին ՀՀԿ կանոնադրությունից բխող համապատասխան հանձնարարականներ»,- ասվում է կուսակցության հաղորդագրությունում։
ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսի 7-ին: