ՀՀ-ն հրաժարվում է Սյունիքում ՌԴ գլխավոր հյուպատոսություն բացելու թույլտվություն տալ, սակայն լռում է․ ԶԼՄ

ՀՀ իշխանությունները հրաժարվում են Սյունիքում ՌԴ գլխավոր հյուպատոսություն բացելու թույլտվություն տալ, սակայն հստակ որևէ պատասխան չեն տալիս, գրել է «Փաստ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ թերթի՝ երեք տարի անընդհատ ձգձգում են հարցի քննարկումը, իսկ անցած տարվա մայիսից սկսած պարզապես չեն արձագանքում։

Լրավականի տտեղեկությամբ՝ ԱԳՆ-ին հրահանգվել է որևէ պատասխան չտալ Մոսկվային, իսկ ՌԴ ԱԳՆ-ն էլ առայժմ համբերատար սպասում է։

2022 թվականի հոկտեմբերի 21-ին՝ Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացումից հետո, ՌԴ հյուպատոսություն ունենալու ցանկություն էր հայտնել նաև Հայաստանում ՌԴ-ի դեսպանատունը:  Ռուսաստանն իր այդ ցանկության մասին ՀՀ իշխանություններին տարբեր խողովակներով ասել է: 

Leave a Comment