Ուկրաինան հարավային առաջնագծի երկայնքով 300 ք/կմ տարածք է վերադարձրել․ Զելենսկի

Ուկրաինան հարավային առաջնագծի երկայնքով 300 ք/կմ տարածք է վերադարձրել․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան վերադարձրել է հարավային առաջնագծի երկայնքով 300 քառակուսի կիլոմետր տարածք։

«Ես չեմ խորանա մանրամասների մեջ, բայց այսօր կարող եմ նախևառաջ շնորհավորել մեր բանակին՝ բոլոր զինված ուժերին, քանի որ մինչ օրս ազատագրվել է 300 քառակուսի կիլոմետր», – ասել է նա AFP-ին տված հարցազրույցում։

Զելենսկին պնդել է, որ Կիևը օգտվում է Ուկրաինայի ճակատում ռուսական Starlink ինտերնետային տերմինալների զանգվածային անջատումից հետո ստեղծված իրավիճակից։

Նրա խոսքով՝ ուկրաինական ուժերը նաև որոշակի դժվարությունների են հանդիպել էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով։

«Կան խնդիրներ, կան դժվարություններ», – ասել է նա՝ միևնույն ժամանակ նշելով, որ այնուամենայնիվ, ռուսների կողմից կրած դժվարությունները «շատ ավելի լուրջ են»։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment