Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստ է քննարկել Իրանին «խորհրդանշական» ուրանի հարստացման թույլտվություն տալու առաջարկը, քանի դեռ դա չի ստեղծում ռումբ ստեղծելու հնարավորություն, Axios-ին ասել է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան։
«Եթե իրանցիները ցանկանում են կանխել հարձակումը, նրանք պետք է առաջարկ անեն, որը մենք չենք կարող մերժել։ Իրանցիները շարունակում են բաց թողնել հնարավորությունները։ Եթե նրանք խաղեր խաղան, համբերությունը կսպառվի», – հրատարակությանը ասել է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան։
«Նախագահը դեռևս որոշում չի կայացրել հարված հասցնելու վերաբերյալ։ Ես դա գիտեմ, քանի որ մենք դեռ չենք հարվածել։ Նա կարող է երբեք դա չանել», – Axios-ին ասել է աղբյուրը։
Աղբյուրի խոսքով՝ Պենտագոնը Թրամփին ներկայացրել է բազմաթիվ տարբերակներ։ «Նրանք ունեն տարբերակներ յուրաքանչյուր սցենարի համար»։ «Մի սցենար էլ ենթադրում է այաթոլլահի, նրա որդու և մոլլաների վերացումը», – ասաց նա՝ նկատի ունենալով Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին, որի որդին համարվում է հավանական իրավահաջորդ: «Ոչ ոք չգիտի, թե ինչ կընտրի նախագահը: Ես չեմ կարծում, որ նա ինքը գիտի», – հավելեց աղբյուրը։
Երկրորդ աղբյուրը հաստատել է, որ Խամենեիի և նրա որդու սպանության ծրագիրը Թրամփին առաջարկվել է մի քանի շաբաթ առաջ։
