Աջափնյակի դեպքի 12 մասնակցի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ ՔԿ

Աջափնյակում տեղի ունեցած սպանության, սպանության փորձի դեպքի մասնակիցներից 12-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, հայտնել է Քննչական կոմիտեն։

Նշվում է, որ Երևանի 40-ից ավելի հասցենեում կատարվել են միաժամանակյա խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են քննության համար նշանակություն ունեցող իրեր, առարկաներ:

Ըստ գերատեսչության՝ պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ինչպես նաև դեպքին մասնակցած անձանց հիմնական շրջանակը:

Leave a Comment