Այս օրերին Երևանում իրականացվել է մոտ 10 հզ․ մ² փոսալցում։ Սակայն բյուջեով նախատեսված է ավելին՝ 200 հզ մ²․ հայտնել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը։ Այս տարի նաև առաջին անգամ փոսալցման աշխատանքներ են իրականացվել փետրվարին։ Փոխքաղաքապետը պարզաբանեց՝ իրավիճակը ֆորս մաժորային է եղել։
Նրա խոսքով՝ 2025-ին 2,5 անգամ ավելի շատ է աղուավազով մշակում եղել՝ պայմանավորված առատ ձնով։ Աննախադեպ ձյան քանակ է եղել վերջին 10 տարվա մեջ, որն էլ նպաստել է փոսերի գոյացմանը։
«Ինչ մնում է, թե ինչու է այդպես լինում, մի շարք պատճառներ կան։ Ես ուզում եմ հատուկ շեշտադրում անել, որ մեր այն փողոցներում, որտեղ 2024-25թթ․ իրականցրել ենք միջին նորոգում, և կան փոսալցման աշխատանքներ, այդ հատվածներում գրեթե չկան փոսեր»,-ասել է փոխքաղաքապետը:
Մանրամասները՝ տեսանյութում։
