Հայրապետյանը և Պողոսյանը քննարկել են համագործակցության հնարավորությունները

Հայրապետյանը և Պողոսյանը քննարկել են համագործակցության հնարավորությունները

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն այսօր այցելել է Հայաստանի ամերիկյան համալսարան, որտեղ շրջայց է կատարել ՀԱՀ նախագահ դոկտոր Բրյուս Պողոսյանի ուղեկցությամբ։ Այդ մասին տեղեկանում ենք նախարարի Ֆեյսբուքի էջից:

«Ծանոթացել եմ գիտահետազոտական գործունեության ընդլայնման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին, ինչպես նաև նոր կրթական ծրագրերին, որոնք իրականացվում են Զավէն և Սոնիա Ագեան բնագիտության և ճարտարագիտության կենտրոնի կողմից։ Քննարկել ենք համալսարանի և ԲՏԱ նախարարության միջև համագործակցության հնարավորությունները՝ ընդգծելով կրթության առանցքային դերը տեխնոլոգիական զարգացման գործում։

Անդրադարձ ենք կատարել նաև «փափուկ հմտությունների» (soft skills) զարգացմանը։ Ժամանակակից աշխատաշուկայի պահանջներին համապատասխանելու համար անհրաժեշտ է համակարգված կերպով խթանել ուսանողների քննադատական մտածողությունը, արդյունավետ հաղորդակցությունը, թիմային աշխատանքն ու առաջնորդության կարողությունները։

Հանդիպման ավարտին պայմանավորվել ենք շարունակել քննարկումները՝ ԲՏԱ նախարարության աջակցությամբ խթանելու համագործակցությունը նշված նախաձեռնությունների շրջանակում»,- նշված է գրառման մեջ:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment