«Մակրոնը Ֆրանսիայի միակ նախագահն է, որ պետական այց չի կատարել Հայաստան»․ Հակոբ Բադալյան

«Մակրոնը Ֆրանսիայի միակ նախագահն է, որ պետական այց չի կատարել Հայաստան»․ Հակոբ Բադալյան

Ֆրանսիայում Հայաստանի Պատվո հյուպատոսը հայտարարել է, որ նախագահ Մակրոնը մայիսի 4-ին կժամանի Հայաստան՝ երկօրյա այցով: Նա հանդիպում կունենա Նիկոլ Փաշինյանի հետ և կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնք նախաձեռնության գագաթնաժողովին:
Այս թեմային անդրադարձել էի թելեգրամյան ալիքում, առաջարկում եմ ծանոթանալ, իրազեկվելու համար, թե Հայաստանի առնչությամբ ինչով է Մակրոնը առանձնանում Ֆրանսիայի նախորդ նախագահներից․ «․․․Դատելով այն հանգամանքից, որ այցը երկօրյա է, պետք է եզրակացնել, որ այն այդուհանդերձ կլինի աշխատանքային, իսկ առավելագույնը՝ պաշտոնական:

Հիշեցնեմ, որ Մակրոնը առայժմ Ֆրանսիայի միակ նախագահն է, որ Հայաստանի անկախությունից ի վեր պետական այց չի կատարել Հայաստան: Մակրոնը պաշտոնը զբաղեցնում է 2017 թվականից: Նրանից առաջ նախագահներ Շիրակը, Սարկոզին և Օլանդը իրենց նախագահության ընթացքում պետական այցով եղել են Հայաստանում: Պետական այցը օտարերկրյա պետությունների ղեկավարների այցերի բարձրագույն մակարդակն է, որի ընթացքում քաղաքական բովանդակությանը տրվում է առանձնահատուկ նշանակություն:

Իհարկե Հայաստանի անկախության շրջանում եղել է նաև նախագահ Միտերանը, բայց նա հրաժեշտ է տվել իր պաշտոնին 1995 թվականին, այսինքն Հայաստանի անկախանալուց չորս տարի անց, որից երեք տարիներին եղել է արցախյան առաջին պատերազմը և պարզ է, որ այդ ընթացքում Միտերանը չէր ժամանի ռեգիոն»»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան

Leave a Comment