20 փետրվարի 2026 – 18:13 AMT
PanARMENIAN.Net – ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլիի հետ հանդիպմանը կարևորել է Հայաստան–Վրաստան օդային էլեկտրահաղորդման գծի կառուցման նախագիծը՝ նշելով, որ այն հնարավորություն է տալու ավելացնել դեպի Վրաստան արտահանվող էլեկտրաէներգիայի ծավալները։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են էներգետիկ և տրանսպորտի ոլորտներում երկկողմ օրակարգային հարցեր։
Կվրիվիշվիլին նշել է, որ Հայաստանը Վրաստանի համար ունի ռազմավարական գործընկերոջ նշանակություն։
Կողմերը կարևորել են նաև ավիացիոն ոլորտի զարգացումը և երկու երկրների քաղաքների միջև ուղիղ չվերթների իրականացման անհրաժեշտությունը։
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել նախատեսված նախաձեռնությունները կյանքի կոչելու նպատակով մշակել համապատասխան գործողությունների ծրագիր։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու նրա հրավերով Հայաստան ժամանած Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլին քննարկել են բեռների անխոչընդոտ տարանցման, ինչպես նաև առևտրատնտեսական կապերի խորացման, զբոսաշրջության ոլորտի զարգացմանն առնչվող հարցեր։