Արթուր Դավթյանը ծնկի վնասվածքի պատճառով չի մասնակցի Աշխարհի գավաթի հենացատկ մարզագործիքի ընտրական փուլին

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի առաջատար մարմնամարզիկ Արթուր Դավթյանը ծնկի վնասվածքի պատճառով չի մասնակցի Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվող Աշխարհի գավաթի հենացատկ մարզագործիքի ընտրական փուլին։
Այս մասին հայտնում է ՀՀ Մարմնամարզության ֆեդերացիան։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ փետրվարի 17-23-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում կկայանա Աշխարհի գավաթի առաջին փուլը։
Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան հայտնել էր, որ տղաների հավաքականը կմասնակցի հետևյալ կազմով՝ Համլետ Մանուկյան, Մամիկոն Խաչատրյան, Արթուր Դավթյան, Արթուր Ավետիսյան։