
Աննան միացել է բուդդայականների խաղաղության արշավին՝ թերևս հաստատելու Մեհրիբանին իր ունեցած նվիրվածությունը. այդ նվիրվածությունն է, որ ծնում ու փայփայում է Աննայի խաղաղությունը:
Խաղաղությունը, իհարկե, լավ բան է, բայց ո՞ւմ համար է դա, ո՞վ է դրա արդյունքում շահում: Ակնհայտ է, որ այն խաղաղությունը, որը ջատագովում է Աննան, ծառայելու է միայն մի բանի՝ թուրքերի շահերին՝ ի հաշիվ հայկական կենսական շահերի: Սա մի խաղաղություն է, որի պայմաններում Հայաստանն ընդամենը ոտքի կոխան է, իսկ թուրքերը՝ ձիու վրա: Սա մի խաղաղություն է, որից օգտվելու է ոչ թե հայ ժողովուրդը, այլ ՔՊ-ական վերնախավը. հենց այդ վերնախավն է հարստանում ու թրփոշանում, իսկ Հայաստանի ներքին մթնոլորտը հետզհետե հիշեցնում է 20-րդ դարի սկբների ամերիկյան գանգստերական միավորումների գեներացրած միջավայրը: Այսինքն՝ այն խաղաղությունը, որն Աննան քարոզում է, միֆ է բոլոր առումներով: Այս խաղաղության հետևանքով է, որ Ամասիայում թուրքերն արդեն տնավորվելու պլաններ են կազմում, այս խաղաղությունն է, որի պայմաններում Արցախն ու արցախյան ռազմաքաղաքական ղեկավարությանն Իլհամը ոչնչացնում է, բայց մեզ է նացիստ հռչակում:
Հիմա սա խաղաղությո՞ւն է, թե՞ անպատվություն, դե դուք ասեք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: