ԿԳՄՍՆ․ 231 դպրոց փակելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը

ԿԳՄՍՆ․ 231 դպրոց փակելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը

20 փետրվարի 2026 – 15:52 AMT

PanARMENIAN.Net – Վերջին օրերին տարբեր հարթակներում տարածվող տեղեկությունները և դրանց շուրջ ծավալվող քննարկումները, թե իբր 2026-ի սեպտեմբերից Հայաստանում նախատեսվում է փակել 231 դպրոց, չեն համապատասխանում իրականությանը և ապատեղեկատվություն են, հայտնում է ։ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

Նշվում է, որ կրթության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը միտված է հանրակրթության արդյունավետ զարգացմանը, կրթության հասանելիության ընդլայնմանը և որակի բարձրացմանը, ոչ թե կրթական հնարավորությունների սահմանափակմանը։

Այս դիրքորոշման վկայությունը, ըստ նախարարության, հանրապետությունում իրականացվող դպրոցաշինության լայնածավալ ծրագրերն են, որոնց արդյունքում տարբեր բնակավայրերում պարբերաբար բացվում են նոր դպրոցներ և մանկապարտեզներ։

ԿԳՄՍՆ-ն հորդորել է կրթության զարգացման հարցերով մտահոգ քաղաքացիներին և մասնագիտական հանրույթին չտրվել տարբեր օրակարգեր սպասարկող ուժերի մանիպուլյացիաներին և առաջնորդվել բացառապես պաշտոնական ու հավաստի աղբյուրներով։

Նախարարությունը նաև նշել է, որ շարունակելու է գործել բաց և թափանցիկ կերպով՝ հանրությանը տրամադրելով ամբողջական, ճշգրիտ և հիմնավորված տեղեկատվություն կրթության ոլորտում իրականացվող ծրագրերի և նախաձեռնությունների մասին։

Կառավարությունը մշտապես խոսում է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի մասին, որով նախատեսվում են կառուցման, վերակառուցման և հիմնանորոգման աշխատանքներ:

Leave a Comment