Արտաքին վեկտորները կարող են փոխվել, պետականությունը՝ ոչ. Արսեն Բաբայան


Քաղաքականություն


Այսօր հանրային դիսկուրսում մեծ էներգիա է ծախսվում հակառուսական կամ հակաեվրոպական հռետորաբանության վրա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է է փաստաբան, «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը։


Նա, մասնավորապես, նշել է. «Մինչդեռ այդ նույն էներգիայի նույնիսկ մի մասը, եթե ներդրվեր հայկական պետականության ամրապնդման, ինստիտուտների կայացման, ազգային ինքնության և իրավակարգի զարգացման վրա, մենք կունենայինք շատ ավելի կայուն և ուժեղ պետություն։



Արտաքին վեկտորները կարող են փոխվել։ Պետականությունը՝ ոչ։ Հայկականությունը պետք է լինի մեր քաղաքական մտածողության առանցքը, ոչ թե հավելյալ բաղադրիչ»,- գրել է Բաբայանը:


Leave a Comment