Aurora News | Լուրերը մեկ տողով. Աջափնյակի կրակոցներ, կրթական վերահսկողություն և միջազգային լարվածություն

• Աջափնյակում տեղի ունեցած կրակոցների գործով մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ 

• Կրթության տեսչական մարմինը վարչական վարույթ է հարուցել դպրոցներից մեկի նկատմամբ՝ սովորողի իրավունքների վերաբերյալ դիմումի հիման վրա։ 

• Երևանի փողոցներում իրականացվել է շուրջ 10 հազար քմ փոսալցում։ Քաղաքապետարանը նախատեսում է աշխատանքները շարունակել ամբողջ տարվա ընթացքում։

• Ռուսաստանը հայտարարել է, որ չի եղել Ճապոնիայի հետ երկխոսության դադարեցման նախաձեռնողը։

• Տոկիոն վերահաստատել է Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու և տարածքային հարցը լուծելու դիրքորոշումը։

• Ուկրաինայի նախագահի գրասենյակը հերքել է պատերազմը ևս երեք տարի շարունակելու մասին տեղեկությունները։

ԵՄ երկրները 2025-ին միլիարդավոր եվրոներ են հատկացրել Ուկրաինայի պաշտպանական կարիքների համար։

• Մեծ Բրիտանիայի վարչապետը թույլ չի տվել ԱՄՆ-ին օգտագործել բրիտանական ռազմաբազաները Իրանին հարվածելու նպատակով։ Լոնդոնի և Վաշինգտոնի միջև տարաձայնություններ են առաջացել նաև Չագոս արշիպելագի հարցի շուրջ։

Leave a Comment