Նիկոլն ու Իլհամը համատեղ ջանքերով բացում են օվերտոնի պատուհանը



Աջափնյակում տեղի ունեցած «կոտորածի» առաջացրած աղմուկի ֆոնին մի տեսակ աննկատ մնաց մեկ այլ խայտառակ իրադարձույուն՝ ադրբեջանցիների վոյաժը՝ Հայաստանում: Ինչպես հայտնի է, օրերս տարածվել էր մի տեսանյութ, որտեղ մի ադրբեջանցի տղամարդ ինքնանկարվել էր Երևանի հրապարակում, որից հետո, պարզվում է, նույն մարդը, այլ ադրբեջանցիների հետ միասին, հայտնվել էր Ամասիայում ու Գյումրիում: Բնակիչները, որոնք անձամբ առիթ են ունեցել՝ տեսնելու նրանց Ամասիայի կենտրոնական զբոսայգում, գերեզմանոցում, պնդել են, որ նրանք իրենց պահել են տանտիրոջ պես, խոսել այնտեղ գալու, տնավորվելու պլանների մասին և այլն:

Նիկոլի ուժայինները, որոնց անգործության պատճառով Երևանում ու երկրի այլ բնակավայրերում հաճախ են տեղի ունենում արյունալի բախումներ ու «ռազբորկաներ», տեղյակ եղե՞լ են Իլհամի հպատակների այցի մասին, եթե եղել են, ապա ինչ են արել՝ կանխելու գոնե նրանց լկտի պահվածքը:

Այս հարցը չափազանց միամիտ է հնչում, համաձայնեք, քանի որ իրականում Իլհամն ու Նիկոլն անձամբ են բացում օվերտոնի պատուհանը՝ հայ բնակչությանը քիչ-քիչ նախապատրաստելով ադրբեջանցիների գալստյանը, և սա՝ մի դեպքում, երբ բաքվում կայացված խայտառակ դատավճիռների ֆոնին ի լուր աշխարհի Իլհամն օրերս էր հայությանը հռչակել նացիստ, իսկ նրա մանկլավիկը Արցախում տեղի ունեցածը համարել էր՝ հակամարտութան տրամաբանական ավարտ:

Եթե Նիկոլին չհաջողվի հեռացնել, ապա ադրբեջանիցները գալու են ու լցվելու են Հայաստան որպես տանուտերեր: Ֆիքսենք՝ որպես տանուտերեր, այլ ոչ թե հյուրեր կամ կենվորներ մի դեպքում, երբ ոչ մի հայ երբեք չի կարողանալու վերադառնալ ասենք Արցախ կամ Բաքու ու Գանձակ. դա է այն գինը, որ պետք է ազգովի վճարենք, որ Նիկոլին աթոռի վրա պահենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment