Մակունցն ու Հարությունյանը Լոս Անջելեսի հայերի հետ քննարկել են ՀՀ դեմ ապատեղեկատվական արշավը

Մակունցն ու Հարությունյանը Լոս Անջելեսի հայերի հետ քննարկել են ՀՀ դեմ ապատեղեկատվական արշավը

20 փետրվարի 2026 – 12:33 AMT

PanARMENIAN.Net – Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ու վարչապետի գլխավոր խորհրդական, ԱՄՆ-ում նախկին դեսպան Լիլիթ Մակունցը Լոս Անջելեսի Իրանահայ միությունում Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել են ՀՀ դեմ ապատեղեկատվական արշավը: Այդ մասին Հարությունյանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:

Հանդիպման ընթացքում քննարկման առարկա են դարձել Հայաստանի ներքաղաքական վերջին զարգացումները, արտաքին քաղաքական ոլորտում արձանագրված ձեռքբերումները, մասնավորապես՝ Հայաստան-ԱՄՆ վերջին փոխայցերն ու ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաև խաղաղության գործընթացը։

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Հայաստանը և ԱՄՆ-ն ավարտել են քաղաքացիական միջուկային էներգիայի ոլորտում 1-2-3 համաձայնագրի շուրջ բանակցությունները՝ բացելով լայն հնարավորություններ խոշոր ծրագրերի իրականացման համար։ Նա նշել է, որ դա ենթադրում է մինչև 5 միլիարդ դոլարի սկզբնական արտահանում ԱՄՆ-ից՝ գումարած 4 միլիարդ դոլարի աջակցություն վառելիքի և սպասարկման միջոցով:

Leave a Comment