Ոստիկանությունը կշարունակի խուզարկությունները նախկին արքայազն Էնդրյուի ազատ արձակումից հետո

Թեմզ հովտի ոստիկանությունն այսօր կշարունակի խուզարկել Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորի Բերքշիրում գտնվող նախկին տունը: Նախկին արքայազնը փետրվարի 19-ին ազատ է արձակվել կալանքից ավելի քան 11 ժամ անց հանրային ծառայության մեջ ոչ պատշաճ վարքի կասկածանքով, հայտնում է Sky news-ը:

«Սա շատ երկար հետաքննություն կլինի: Հետաքննության տակ գտնվող Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորի ազատ արձակումը չի նշանակում, որ գործը փակված է», – ասել է Մեծ Բրիտանիայի տրանսպորտային ոստիկանության պետ Էնդի Թրոթերը:

Ինչ վերաբերում է հետաքննության շրջանակներում ազատ արձակմանը, ապա այն կարող է ունենալ անսահմանափակ վավերականության ժամկետ, նշել է նա:

Չարլզ III-ի տիտղոսներից զրկված կրտսեր եղբայրը՝ Էնդրյուն, ձերբակալվել էր: Ձերբակալությունը կապված է նրա նկատմամբ իրականացվող հետաքննության հետ՝ ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործի շրջանակում առաջադրված մեղադրանքների ֆոնին։

Leave a Comment