Ինչ կապ ունի Ավինյանի հայրը Նորք-Մարաշի «խրամատների» հետ. ավագանու անդամ

20 Փետրվարի, 2026

Ավագանու անդամ, հասարակական ակտիվիստ Մեսրոպ Մանուկյանը տեսնայութ է տարածել հարցեր Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան-ին շարքից վերտառությամբ.

«Այսօր Նիկոլ Փաշինյան Ձեզ որպես ասֆալտի «լավ» մասնագետ եմ հարց տալիս.

Կարո՞ղ եք ասել կամ գուշակել, թե ինչպե՞ս է ստացվում, որ Ձեր Տիգրան Ավինյանենց տան փողոցի ասֆալտը չի քանդվել, բայց Գայի պողոտայի շուրջ 6 ամիս կառուցած փողոցում խրամատներ են գոյացել . .

Իմիջայլոց, ամենաշատ աղն ու ավազը հենց այս փողոցում է լցվել՝ քանի որ քաղաքապետի փողոցն է:

Մի փոքր օգնեմ, կարո՞ղ ա այստեղ բիտումը չեն տնտեսել ու որակով են սարքել:

Հ Գ Ուղակի ահավոր է, որ տեսանյութի ճանապարհի մի հատվածը «Գրիգոր Լուսավորիչ» Շտապ օգնության հիվանդանոցի ճանապարհն է և այստեղով պետք է փորձեն հիվանդին մեկ րոպե շուտ հասցնեն հիվանդանոց . . .

Թե բա «ԱՍՖԱԼՏԸ ԴԱ ԱՍՖԱԼՏ Է» . . .

Leave a Comment