Aurora News | Լուրերը մեկ տողով. Ալիևի թիկնապահների կողմից ծեծի գործը՝ Պետդեպում, Աջափնյակի վիրավորները՝ կայուն վիճակում

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային:

• Վաշինգտոնում Ադրբեջանի նախագահի անվտանգության աշխատակիցների և ցուցարարների միջև միջադեպի գործը փոխանցվել է Պետդեպարտամենտին, կան տուժածներ։

• Աջափնյակի կրակոցներից վիրավորվածների վիճակը գնահատվում է միջին ծանրության կամ կայուն ծանր, ծայրահեղ ծանր հիվանդներ չկան։

• ԿԳՄՍ նախարարը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հետևելու վերանորոգման աշխատանքներին։

• Թրամփի վարչակազմը ներկայացրել է Գազայի վերակառուցման տեսլականը՝ հայտարարելով միլիարդավոր դոլարների հնարավոր ֆինանսավորման մասին մի շարք երկրների մասնակցությամբ։

• ԱՄՆ-ում կոնգրեսականները փորձում են սահմանափակել Իրանի դեմ հնարավոր հարվածը, մինչդեռ տարածաշրջանում ամերիկյան ռազմական ներկայությունը կտրուկ աճել է։

• ԱԷՄԳ ղեկավարն առաջարկում է ժամանակավոր հրադադար Զապորոժիեի ԱԷԿ-ի անվտանգության ապահովման համար։

• Ճապոնիան հայտարարել է Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու պատրաստակամության մասին՝ չնայած լարված հարաբերություններին։

• ԱՄՆ-ի զեկույցի համաձայն՝ վերջին տարիներին Ուկրաինային տրամադրվող ամերիկյան օգնությունը զգալիորեն կրճատվել է։

Leave a Comment