20 փետրվարի 2026 – 12:15 AMT
PanARMENIAN.Net – ՀՀ Ազգային ժողովի նախագահը հայտարարել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ։
Թեկնածուներին ներկայացվել են հետևյալ պահանջները՝ միայն ՀՀ քաղաքացիություն, բարձրագույն կրթություն, հայերենին տիրապետում, առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն երեք տարին՝ քաղաքական, ինքնավար, վարչական կամ օրենքով ստեղծված պետական մարմնի անդամի պաշտոններում կամ կազմակերպման, ղեկավարման, վերահսկման, համակարգման գործառույթներ ունեցող այլ պաշտոններում՝ անկախ պետական կամ մասնավոր ոլորտում կատարված աշխատանքից։
Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք Ազգային ժողովի աշխատակազմին պետք է ներկայացնեն համապատասխան փաստաթղթերը:
Մրցույթը կազմակերպվելու է երկու փուլով՝ փաստաթղթերի ստուգում և հարցազրույց։ Հարցազրույցի փուլը անցկացվելու է «Հարցարանի» հիման վրա։