Երևանի շենքերից մեկի բակում ավտոմեքենաներ են այրվել

Երևանի  Ավան-Առինջ 1-ին միկրոշրջանի շենքերից մեկի բակում ավտոմեքենաներ են այրվել

Երևանի շենքերից մեկի բակում ավտոմեքենաներ են այրվել


ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Փետրվարի 20-ին, ժամը 02:46-ին 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավան-Առինջ 1-ին միկրոշրջանի շենքերից մեկի բակում ավտոմեքենաներ են այրվում։


Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։


Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։07-ին, մարվել՝ 03։33-ին։ Այրվել են «Mazda» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները․ տուժածներ չկան։


Leave a Comment