Իշխանությունները ազատում են բանտերի նախնական կալանքի հատվածները՝ նոր ռեպրեսիաներ նախապատրաստելու համար. ԶԼՄ

Իշխանությունները հրահանգ են տվել արագորեն ազատել քրեակատարողական հիմնարկների նախնական կալանքի հատվածները, գրում է «Հրապարակ» օրաթերթը: Պարբերականի աղբյուրների փոխանցմամբ, հատկապես ակտիվ աշխատանքներ են տարվում «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում, որը հայտնի է որպես նախկին և ներկա պաշտոնյաների, մասնավորապես ուժային բլոկում ծառայած անձանց պատժի վայր:

Ըստ թերթի, այս որոշումը կապվում է առաջիկա ընտրություններին ընդառաջ նախատեսվող նախընտրական ճնշումների և ռեպրեսիաների հետ, որոնք իշխանությունը մտադիր է կիրառել քաղաքական ընդդիմության նկատմամբ: «Ըստ ամենայնի, նախապես կազմել են սցենարը, ընտրել զոհերին, որոնց մեծ մասը լինելու են նախկինում պաշտոն զբաղեցրած անձինք»,– նշված է հրապարակման մեջ:

Leave a Comment