Կճոյանը Փաշինյանին հայտնել է իր դժգոհությունը հոգևորականների խափանման միջոցների փոփոխման կապակցությամբ. ԶԼՄ

Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը դժգոհություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ կապված Շիրակի և Արագածոտնի թեմերի առաջնորդների խափանման միջոցների փոփոխման փաստի հետ, գրել է «Իրավունք» թերթը։

«Ես դնեմ սաղ սքեմավորներին ասեմ, որ դրանք մենակ ճաղերի հետեւից կարան խոսեն, իսկ իրավապահները «պագալովնի» դրանց տուն ուղարկե՞ն, սենց չեղավ ախր»,- թերթի աղբյուրի փոխանցմամբ նշել է Կճոյանը։

Վերջերս հայտնի է դարձել երկու բարձրաստիճան հոգևորականների խափանման միջոցի փոփոխության մասին: 2026 թվականի փետրվարի 6-ին Վերաքննիչ դատարանը որոշում էր կայացրել Շիրակի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը փոխարինել տնային կալանքով:

Փետրվարի 12-ին Արագածոտնի թեմի առաջնորդ եպիսկոպոս Մկրտիչ Պռոշյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը ևս փոխարինվել էր տնային կալանքով: Պռոշյանը մեղադրվում էր ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու համար:

Երկու սրբազաններն էլ ձերբակալվել էին 2025 թվականի ամռանը։

Leave a Comment