Մակրոնը մայիսի 4-ին կժամանի Հայաստան – Armenia Today

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 4-ին կժամանի Հայաստան՝ մասնակցելու Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին, փոխանցում է Armenews.com-ը:

Մակրոնը Երևանում կլինի 2 օր, նախատեսված են երկկողմ հանդիպումներ ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ:

Ելիսեյան պալատի ղեկավարի վերջին այցը Երևան եղել է 2018 թվականին՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի կապակցությամբ:

Ավելի վաղ Հայաստան էին այցելել Ֆրանսիայի նախագահներ Ժակ Շիրակը՝ 2006-ին, Նիկոլա Սարկոզին՝ 2011-ին և Ֆրանսուա Օլանդը՝ 2014-ին և 2015-ին:

Leave a Comment