Կյանքից հեռացել է դերասան Էրիկ Դեյնը

Կյանքից հեռացել է դերասան Էրիկ Դեյնը

53 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի դերասան Էրիկ Դեյնը, որն առավել հայտնի էր «Գրեյի անատոմիա» և «Էյֆորիա» հեռուստասերիալներում իր դերերով։

Դերասանը շուրջ մեկ տարի տառապել է կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզով։ Սա գլխուղեղի և ողնուղեղի նյարդային բջիջներն ախտահարող հիվանդություն է, որն առաջացնում է մկանների հարաճուն թուլություն և դրանց վերահսկողության կորուստ:

Այն հաճախ նաև անվանում են Լուի Գերինգի հիվանդություն (բեյսբոլիստ, ում մոտ ախտորոշվել է այս հիվանդությունը)։

Դեյնը նաև խաղացել է Ջեյսոն Դինի դերը «Հմայվածներ» ֆենտեզի դրամատիկ սերիալում, և կապիտան Թոմ Չանդլերի դերը «Վերջին նավը» մարտաֆիլմում, միաժամանակ նկարահանվելով այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Մարլին և ես», «Վալենտինի օրը» և «Բուրլեսկը»։

Նա ամուսնացած էր դերասանուհի և մոդել Ռեբեկա Գեյհարթի հետ և ուներ երկու երեխա։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment