Արայիկ Հարությունյանը և Լիլիթ Մակունցը հանդիպել են ԱՄՆ հայ համայնքի հետ – Նորություններ 20.02.2026

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ու վարչապետի գլխավոր խորհրդական, ԱՄՆ-ում նախկին դեսպան Լիլիթ Մակունցը Լոս Անջելեսի Իրանահայ միությունում հանդիպել են Լոս Անջելեսի հայ համայնքի նեկայացուցիչների հետ։

Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է Հարությունյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական վերջին զարգացումները, արտաքին քաղաքական ձեռքբերումները, մասնավորապես՝ Հայաստան-ԱՄՆ վերջին փոխայցերը և ձեռք բերված պայմանավորվածությունները, խաղաղության գործընթացը, Հայաստանի դեմ իրականացվող ապատեղեկատվական արշավները։

 

Leave a Comment