Թրամփը հայտարարել է, որ առավելագույնը 15 օր է հատկացնում Իրանի հետ գործարքի կնքմանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առավելագույնը 15 օր ժամանակ է տվել Իրանի հետ պայմանավորվածության հասնելու համար: Ամերիկացի առաջնորդն այդ մասին հայտնել է՝ պատասխանելով լրագրողների հարցերին Վաշինգտոնից Ջորջիա տանող ճանապարհին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք այս կամ այն կերպ գործարք կկնքենք կամ կհասնենք գործարքի», – պնդել է ԱՄՆ առաջնորդը՝ մեկնաբանելով Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը:

Նրա կարծիքով՝ 10 օրը «բավարար ժամանակ կլիներ»։

«10-15 օրը փաստացի առավելագույնն է», – հայտարարել է Թրամփը:

Միացյալ Նահանգները դիտարկում է արդեն փետրվարի 21-ին Իրանի դեմ ռազմական գործողություն սկսելու հնարավորությունը, ավելի վաղ հայտնել էր CBS հեռուստաալիքը:

Ժնևում փետրվարի 17-ին տեղի էր ունեցել ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային գործարքի շուրջ Օմանի միջնորդությամբ բանակցությունների երկրորդ փուլը: Իրանի ԱԳՆ-ում հայտարարել են մի շարք հարցերի շուրջ փոխըմբռնման մասին, որոնք կարող են ներառվել ապագա համաձայնագրի նախագծում:

Leave a Comment