Երեւան քաղաքի նախկին դատախազ, փաստաբան Րաֆֆի Ասլանյանը Փաշինյանի ԱՄՆ այցի վերաբերյալ քննադատական գրառում է ժամեր առաջ արել, որը հավանել է ՔՊ-ական պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը.
Հրապարակ թերթը գրել է․ «Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Թրամփի «Խաղաղության խորհրդի» հանդիպումը։
Եվ որտե՞ղ է մեր հայրենիքի ղեկավարը, ու՞ր է նա տեղակայված՝ ի տարբերություն նրա «հայրենակցի»։
Սա խոսուն փաստ է տեղի ունեցող և սպասվող իրադարձությունների համատեքստում։ Անհնար է չամաչել, երբ բազմադարյա երկիրդ ու ազգդ ներկայացնում է սեփական աթոռի համար հայրենիքն աճուրդի հանած անտեսանելի մեկը…»:
ՔՊ-ական պատգամավորն էլ է ամաչում Փաշինյանի համար, թե՞ պատահաբար է հավանել։
