Իրանում ռազմական ինքնաթիռ է կործանվել։
TABNAK թերթի հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել գիշերային ուսումնական թռիչքի ժամանակ։
Իրանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը կործանվել է Համադան նահանգում։ Մեկ օդաչու մահացել է, մյուսը՝ ողջ մնացել։
«Նոբարան շրջանում ուսումնական ինքնաթիռ է կործանվել, և փրկարարական ծառայությունները անմիջապես ուղարկվել են դեպքի վայր։ Վթարի հանգամանքները պարզվում են», – նշվում է հաղորդագրության մեջ։