Aurora News | ԱՄՆ նախագահը հանձնարարություն է տվել․ նոր նյութեր կգաղտնազերծվեն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հանձնարարել է սկսել այլմոլորակային կյանքի և չբացահայտված թռչող օբյեկտների վերաբերյալ կառավարության նյութերի գաղտնազերծման գործընթացը։ Այդ մասին նա հայտնել է համապատասխան հայտարարությամբ։

Թրամփի խոսքով՝ թեմայի նկատմամբ մեծ հանրային հետաքրքրությունը հիմք է դարձել պաշտպանության նախարարին և այլ պատասխանատու գերատեսչություններին նման հանձնարարական տալու համար։ Խոսքը վերաբերում է փաստաթղթերի որոնմանը և հրապարակմանը, որոնք առնչվում են արտաերկրային կյանքի, չբացահայտված օդային երևույթների, ինչպես նաև չճանաչված թռչող օբյեկտների վերաբերյալ տեղեկատվությանը։

Նա նշել է, որ գործընթացում ներգրավված կլինեն նաև այլ պետական կառույցներ։ 

Leave a Comment